Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/world-i251382-Թրամփը_նշանակումից_մեկ_շաբաթ_անց_աշխատանքից_ազատել_է_մամուլի_քարտուղարին
Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային, գրում է Fox news-ը` հղում անելով իր աղբյուրներին:
(last modified 2026-10-17T06:18:43+00:00 )
Հոկտեմբեր 17, 2026 09:46 Asia/Tehran
  • Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղարին

Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակումից մեկ շաբաթ անց աշխատանքից ազատել է մամուլի քարտուղար Քեթի Զաքարիային, գրում է Fox news-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Հրապարակման համաձայն` Թրամփը Զաքարիային առաջարկել է վերանայել այդ պաշտոնում մնալու իր որոշումը։Երբ նախագահին հարցրել են` արդյոք դա նշանակում է, որ ինքն աշխատանքից ազատել է Զաքարիային, նա հետ է վերցրել իր խոսքերը։

«Ես ուզում եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ ընթանա»,– նշել է Թրամփը։

Ընդ որում, ԱՄՆ նախագահի կարծիքով, ԶԼՄ-ները շատ կոշտ են վարվել նրա հետ։ Հոկտեմբերի 15-ին Զաքարիան խոստովանել է, որ չի հանձնել որակավորման քննություն և երբեք չի ստացել Միացյալ Նահանգներում իրավաբանական պրակտիկայի լիցենզիա:

Ավելի ուշ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը Fox news-ին հայտնել է, որ նա լքում է իր պաշտոնը:Դա տեղի է ունեցել նրա իրավական որակավորումների, ինչպես նաև Սպիտակ տանը լրագրողների հետ անհաջող դեբյուտի ֆոնին:Զաքարիան այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 9-ին, իսկ արդեն հոկտեմբերի 13-ին առաջին անգամ դուրս է եկել Սպիտակ տան ամբիոնի մոտ ՝ բրիֆինգ անցկացնելու համար: Ճեպազրույցը տևել է 14 րոպե, որի ընթացքում Զաքարիան պատասխանել է ընդամենը երեք հարցի: