Ռուսաստանը Շվեդիային ուղղված միջուկային հարված է մոդելավորել. ՆԱՏՕ
https://parstoday.ir/hy/news/world-i2521-Ռուսաստանը_Շվեդիային_ուղղված_միջուկային_հարված_է_մոդելավորել._ՆԱՏՕ
Ռուսաստանի զինված ուժերը 2013 թվականին զորավարժություններ են անցկացրել, որոնք նմանակել են Շվեդիայի վրա միջուկային հարվածի իրականացումը։Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի կայքում հրապարակված Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 06:31 Asia/Tehran
  • Ռուսաստանը Շվեդիային ուղղված միջուկային հարված է մոդելավորել. ՆԱՏՕ

Ռուսաստանի զինված ուժերը 2013 թվականին զորավարժություններ են անցկացրել, որոնք նմանակել են Շվեդիայի վրա միջուկային հարվածի իրականացումը։Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի կայքում հրապարակված Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի զեկույցում:

«Մասշտաբային վերազինման շրջանակում Ռուսաստանում անցկացվող զորավարժությունները հասել են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր աննախադեպ մակարդակի: Վերջին երեք տարիներին Ռուսաստանն անցկացրել է առնվազն 18 մասշտաբային զորավարժություն, որոնց մի մասին մասնակցել է ավելի քան 100 հազար զինծառայող։ Այդ զորավարժությունները ներառել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների վրա միջուկային հարվածների մոդելավորումներ (օրինակ՝ Շվեդիայի վրա հարձակման նմանակումը 2013 թվականի մարտին)»,- ասված է զեկույցում:

Ինչպես նշում է շվեդական The Local լրատվամիջոցը, զորավարժություններն անցկացվել են Ստոկհոլմի արշիպելագի արևելյան սահմանի մոտակայքում և բուռն արձագանք են առաջացրել ԶԼՄ-ներում, քանի որ շվեդ զինվորականներն այդ ժամանակ չեն կարողացել օպերատիվ արձագանքել դրանց, քանի որ շատ զինծառայողներ եղել են արձակուրդում։