ՆԱՏՕ-ն 4 գումարտակ կստեղծի Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքի երկրների առաջնորդները որոշում են ընդունել Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում ռոտացիայի հիման վրա 4 բազմազգ գումարտակ ստեղծելու մասին:
Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
«Մենք որոշել ենք ընդլայնել մեր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան մասում՝ այնտեղ տեղակայելով 4 գումարտակ»,- նշել է նա:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ զորքերը կտեղակայվեն ռոտացիոն հիմունքներով: Գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կուղարկվեն մեկ երկրի զորքերը: Լատվիա իր զինվորներին կուղևորի Կանադան, Լիտվա՝ Գեմանիան, Էստոնիա՝ Մեծ Բրիտանիան, իսկ Լեհաստան՝ ԱՄՆ-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր Լեհաստանում 1000 զինծառայող ուղարկելու մասին:
operativ.am
9/7/2016