ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i25471-ՆԱՏՕ_ն_աջակցում_է_Հարավային_Կովկասում_հակամարտությունների_խաղաղ_կարգավորմանը
ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին աջակցելու քաղաքականությանը, ասվում է Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ամփոփիչ հաղորդագրության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2016 07:00 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն աջակցում է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը

ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերին աջակցելու քաղաքականությանը, ասվում է Վարշավայում Դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ամփոփիչ հաղորդագրության մեջ:

Դաշինքի անդամները շարունակում են աջակցել իրենց բոլոր գործընկերների իրավունքին՝ անկախ ու ինքնիշխան, արտաքին ճնշումից ու հարկադրանքից ազատ ընտրություն կատարել իրենց արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում:

«Մենք առաջվա պես աջակցում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը ու ինքնիշխանությանը:

Այս կապակցությամբ մենք շարունակում ենք աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում, նաեւ Մոլդովայի հանրապետությունում հակամարտությունները միջազգային նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղ կարգավորելուն: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական համագործակցություն հարթել ու քաղաքական կամք դրսեւորել բանակցությունների շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասվում է փաստաթղթում:

http://orer.am/

10/7/2016