Օբամայի այցի ժամանակ Մադրիդում ԱՄՆ դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/world-i25573-Օբամայի_այցի_ժամանակ_Մադրիդում_ԱՄՆ_դեսպանության_առջեւ_բողոքի_ակցիա_է_անցկացվել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իսպանիա այցի ժամանակ Մադրիդում Միացյալ Նահանգների դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան քաղաքականության դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2016 16:54 Asia/Tehran
  • Օբամայի այցի ժամանակ Մադրիդում ԱՄՆ դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իսպանիա այցի ժամանակ Մադրիդում Միացյալ Նահանգների դեսպանության առջեւ բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան քաղաքականության դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մարդիկ եւ մոլորակն ապրանք չեն», «Իմպերիալիզմն ահաբեկչություն է» եւ այլ գրությամբ պաստառներով շուրջ 300 մարդ է մասնակցել ցույցին: Ակցիաներ են անցկացվել նաեւ Սեւիլիայում, Կադիսում, Կորդովայում եւ այլ քաղաքներում:

Դալլասում տեղի ունեցած ողբերգության պատճառով Օբաման ստիպված է եղել կրճատել Իսպանիա այցի ժամկետները. նա այդ երկրում կլինի մեկ օրից էլ պակաս:

Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորին, բանակցել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Այնուհետեւ նա կհանդիպի ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներին: