Ուկրաինան եւ Կանադան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել
Հուլիս 11, 2016 17:21 Asia/Tehran
Ուկրաինան եւ Կանադան ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել:
Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Ստեփան Կուբիվը, կանադական կողմից՝ միջազգային առեւտրի նախարար Խրիստյա Ֆրիլյանդը:
Համաձայնագիրը նախաստորագրվել էր 2015 թվականի հուլիսին, Ուկրաինայի այն ժամանակ վարչապետ Արսենի Յացենյուկի՝ Օտտավա այցի ժամանակ:
Ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները 5 տարի են տեւել: Համաձայնագիրը ենթադրում է հարկերի եւ տուրքերի 98%-ի չեղարկում, ինչը տեղի կունենա աստիճանաբար, 10 տարվա ընթացքում:
Պիտակ