Հանվեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև եղած բանավոր վետոն. քաղաքագետ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շատ կարևոր է համարում:
Նրա կարծիքով՝ գագաթնաժողովի ժամանակ հստակ լուծվեցին երկու խնդիրներ: Առաջինը՝ ՆԱՏՕ-ն մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղակայում Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում, ինչը մինչև այդ չէր նախատեսվել:
«Այս ձևով Լեհաստանը և Մերձբալթյան երկրները դառնում են ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Հանվեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև եղած այն բանավոր վետոն, որով վերջինիս ուժային կառույցները չեն տեղափոխվելու այն երկրներ, որոնք սահմանակից են Ռուսաստանին: Շատ հստակ ֆիքսվեց, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նաև հստակ ասվեց, որ Ուկրաինայի հետ լուրջ համագործակցություն կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց քաղաքագետը:
lratvakan.am
12/7/2016