Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի և Օլանդի հետ
Հուլիս 13, 2016 13:42 Asia/Tehran
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, Օլանդը չորեքշաբթի օրը Մերկելի և Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում իրավիճակը:
Պիտակ