Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել
https://parstoday.ir/hy/news/world-i2614-Նորվեգական_ընկերությունը_հրաժարվել_է_Թուրքիայում_հիդրոէլեկտրակայաններ_կառուցել
Նորվեգական «Statkraft» էներգետիկ ընկերությունը առկախել է Թուրքիայի Սիիրթ նահանգում հիդրոէլեկրակայան կառուցելու նախագիծը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` նախագծի առկախման պատճառը նշյալ շրջանում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված անկայուն վիճակն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2016 14:04 Asia/Tehran
  • Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել

Նորվեգական «Statkraft» էներգետիկ ընկերությունը առկախել է Թուրքիայի Սիիրթ նահանգում հիդրոէլեկրակայան կառուցելու նախագիծը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` նախագծի առկախման պատճառը նշյալ շրջանում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված անկայուն վիճակն է:

Նախատեսվում էր, որ «Çetin» անվամբ 2 հիդրոէլեկտրակայանները պետք է կառուցվեին Դիջլե գետի վրա, որտեղից էլ պետք է էլեկտրաէներգիա մատակակարարվեր Թուրքիայի Բիթլիս և Սիիրթ նահանգներին: Նշյալ հիդրոէլեկտրոկայանների ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 517 մգվտ:

Նորվեգական ընկերությունը նախագիծը առկախելու համար Թուրքիային կվճարի 245.5մլն դոլար տույժ:

panorama.am

4/2/2016