ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա
https://parstoday.ir/hy/news/world-i26296-ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահները_կայցելեն_Անկարա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսին, որի մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 15, 2016 18:46 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսին, որի մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ դիվանագիտորեն», – ասել է թուրք նախարարը:

Ըստ նրա՝ Թուրքիան շարունակելու է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Ռուսաստանի հետ Հարաբերությունների կարգավորումն, անշուշտ, կօգնի այդ խնդրին։ Ես նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եմ ասել, որ հետագա գործընթացներում Թուրքիան կաջակցի նման նախաձեռնություններին: Թուրքիան եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կժամանեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց հետ եւ կշարունակենք աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը: Քանի որ արդեն հարթվել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք կշարունակենք քննարկել այդ հարցը նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով», – ասել է Չավուշօղլուն:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կարեւոր է կանխել ապրիլյան իրադարձությունների կրկնությունը։ «Մենք ողջունում ենք այն դրական քայլերը, որոնք նպատակաուղղված են հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Ես այդ մասին Սոչիում ասել եմ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին»,– ասել է Չավուշօղլուն։

galatv.am

14/7/2016