Արտակարգ դեպք Ուկրաինայի ԱԷԿ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i26605-Արտակարգ_դեպք_Ուկրաինայի_ԱԷԿ_ում
Ուկրաինայի Խմելնիցկի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2016 13:23 Asia/Tehran
  • Արտակարգ դեպք Ուկրաինայի ԱԷԿ-ում

Ուկրաինայի Խմելնիցկի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Շոգեգեներատորի հետ կապված խնդիրների պատճառով բլոկն անջատվել է ցանցից: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով «Էներգոատոմ» ընկերության մամուլի հաղորդագրությունը:

Բլոկը չի գործի մինչեւ հուլիսի 24-ը: Երկրորդ էներգաբլոկը, սակայն, նորմալ ռեժիմով գործում է:

«Արտադրական տարածքում եւ հարակից շրջաններում ճառագայթման մակարդակը չի փոխվել: Այն գտնվում է էներգաբլոկների նորմալ շահագործմանը համապատասխան մակարդակում»,- նշված է ձեռնարկության հաղորդագրությունում: