Ֆրանսիայի սուպերմարկետներին արգելեցին դեն նետել սննդամթերքը
https://parstoday.ir/hy/news/world-i2761-Ֆրանսիայի_սուպերմարկետներին_արգելեցին_դեն_նետել_սննդամթերքը
Ֆրանսիայում ուժի մեջ Է մտել օրենքը, որը սուպերմարկետներին արգելում Է դեն նետել սննդամթերքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով iTele հեռուստաալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2016 18:51 Asia/Tehran
  • Ֆրանսիայի սուպերմարկետներին արգելեցին դեն նետել սննդամթերքը

Ֆրանսիայում ուժի մեջ Է մտել օրենքը, որը սուպերմարկետներին արգելում Է դեն նետել սննդամթերքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով iTele հեռուստաալիքին:

Փետրվարի 5-ից խոշոր խանութները պարտավոր են պիտանելիության ժամկետը լրացող մթերքները հանձնել բարեգործական կազմակերպություններին, իսկ նրանք՝ կարիքավորներին:

Սենատի կողմից հավանության արժանացած փաստաթուղթը պատիժ Է նախատեսում այն սուպերմարկետների համար, որոնք կոչնչացնեն սննդամթերքը (պատիժները չեն կոնկրետացվում): Նշվում Է, որ նախքան օրենքի ընդունումը առեւտրական կետերը ոչ միայն թափում Էին մթերքները, այլեւ միտումնավոր այնպես Էին անում, որ դրանք պիտանի չլիենեն անօթեւան մարդկանց օգտագործման համար:

Ֆրանսիացի խորհրդարանականներից մեկը, որը հավանություն Է տվել այս փաստաթղթին, նշել Է, որ նոր կանոնները թույլ կտան կերակրել 10 միլիոն կարիքավորների:

Ֆրանսիան աշխարհում դարձել Է առաջին երկիրը, որն այսպիսի օրենք Է ընդունել: Ակտիվիստները, որոնք առաջ Էին տանում այս նախաձեռնությունը, մտադիր են այդ պրակտիկան տարածել Եվրամիության նաեւ մյուս պետություններում:

ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին աշխարհում կար սովից տառապող շուրջ 790 միլիոն մարդ: