Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը պայմանավորվել են ակտիվացնել նորմանդական ձեւաչափով աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/world-i27961-Պորոշենկոն_Մերկելն_ու_Օլանդը_պայմանավորվել_են_ակտիվացնել_նորմանդական_ձեւաչափով_աշխատանքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ակտիվացնել նորմանդական եւ այլ ձեւաչափերով աշխատանքը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 03:36 Asia/Tehran
  • Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը պայմանավորվել են ակտիվացնել նորմանդական ձեւաչափով աշխատանքը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է ակտիվացնել նորմանդական եւ այլ ձեւաչափերով աշխատանքը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Մասնավորապես, խոսվել է Մինսկի համաձայնությունների իրականացման հստակ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցման մասին, որը պետք է ներառի Ռուսաստանի կողմից անվտանգության բաղադրիչի իրականացումը:

Պորոշենկոն նշել է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնությունների մշտական խախտումների մասին: Նա ընդգծել է ամբողջ Եվրոպայի միավորման կարեւորությունը ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման, այլեւ Դոնբասում իրադրության հետագա վատթարացման դեպքում դրանց ուժեղման հարցում: