ՆԱՏՕ-ն պատրաստ է հաստատել զորքերի ավելացումը Արևելյան Եվրոպայում. WSJ
https://parstoday.ir/hy/news/world-i2863-ՆԱՏՕ_ն_պատրաստ_է_հաստատել_զորքերի_ավելացումը_Արևելյան_Եվրոպայում._wsj
ՆԱՏՕ-ն մտադիր է հաստատել իր զորքերի թվի ավելացումը արևելյան թևում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դաշինքի և ԱՄՆ ներկայացուցիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2016 10:33 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն պատրաստ է հաստատել զորքերի ավելացումը Արևելյան Եվրոպայում. WSJ

ՆԱՏՕ-ն մտադիր է հաստատել իր զորքերի թվի ավելացումը արևելյան թևում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դաշինքի և ԱՄՆ ներկայացուցիչներին:

Պարբերականի տեղեկությամբ՝ ըստ ամենայնի, հենց այդպիսի որոշում կընդունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ իրենց հանդիպման ժամանակ: Միաժամանակ, զորքերի ստույգ թիվը և այն, թե քանի զինծառայող կտրամադրի յուրաքանչյուր երկիր, կորոշվի այս տարի ավելի ուշ:

Այդ քայլը կվերաբերի Լիտվային, Լատվիային և Էստոնիային, նաև Լեհաստանին, նշում է WSJ-ը: Reuters գոծակալությունը, իր հերթին, հայտնում է, որ դաշինքը մտադիր չէ Լեհաստանում տեղակայել իր մշտական ռազմաբազաները՝ չնայած այդ երկրի խնդրանքներին:

Գործակալության տեղեկությամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ծրագրված ավելացումը հավանաբար կլինի ամենամեծը սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Իրենց արևելյան թևն ամրապնդելու մտադրությունը դաշինքում բացատրում են Ռուսաստանի գործողություններով, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցմամբ պայմանավորված անհանգստությամբ: