Փեգիդա հակաիսլամական շարժումը ցույց է կազմակերպել Եվրոպայի ամբողջ տարածքում
https://parstoday.ir/hy/news/world-i2917-Փեգիդա_հակաիսլամական_շարժումը_ցույց_է_կազմակերպել_Եվրոպայի_ամբողջ_տարածքում
Փեգիդա հակաիսլամական շարժումը կենտրոնանալով Գերմանիայի Զաքսեն նահանգի Դրեսդեն քաղաքում համընդհանուր ցույցեր է կազմակերպում Եվրոպայի ամբողջ տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 04:07 Asia/Tehran
  • Փեգիդա հակաիսլամական շարժումը ցույց է կազմակերպել  Եվրոպայի ամբողջ տարածքում

Փեգիդա հակաիսլամական շարժումը կենտրոնանալով Գերմանիայի Զաքսեն նահանգի Դրեսդեն քաղաքում համընդհանուր ցույցեր է կազմակերպում Եվրոպայի ամբողջ տարածքում:

Գերմանիայում հաստատված Փեգիդա շարժմանը կապված խմբեր շաբաթ օրը մուսուլման փախստականների դեմ ցույցեր կազմակերպեցին Եվրոպայի տարբեր երկրներում:

Փեգիդա նեոնացիստական շարժումը փետրվարի 6-ը «Եվրոպայի խրամատ»-ի օր էր հռչակել և իր բոլոր կողմնակիցներին կոչ էր այդ մայրցամաքի տարբեր քաղաքներում փողոցներ դուրս գալ:

Այս կապակցությամբ շուրջ 15 հազար հոգի մասնակցեց 2014 թվականին Փեգիդա շարժման հիմնադրման վայրը համարվող Գերմանիայի Դրեսդեն քաղաքում կազմակերպված հանրահավաքին:

Բողոքարարները վանկարկում էին «Մերկելը պիտի գնա» կարգախոսը: Նրանք նաև հայտարարեցին փախստականների հանդեպ Մերկելի վարած բաց դռների քաղաքականության հանդեպ իրենց հակառակությունը:

Փեգիդա շարժման կողմնակիցների հանրահավաքների հետ միաժամանակ շուրջ 10 հազար ձախակողմյան ու հակաֆաշիստ ակտիվիստներ Դրեսդեն քաղաքը երկու մասի բաժանող Ալբա գետի մյուս ափին հակաիսլամական այս շարժման դեմ ցույց կատարեցին:

Վերջին հաղորդումների համաձայն շաբաթ օրը տասնյակ հազարավոր քաղաքացիներ եվրոպական առնվազն 14 երկրներում ցույցեր կազմակերպեցին, որոնցից վեցի պարագային ոստիկանության ուժերի միջամտությունը հանգեցրեց բախումների:

Նիդերլանդների մայրաքաղաք Ամեստերդամում ոստիկանության հակախռովարարական ուժերը բախվեցին այդ երկրում Փեգիդայի առաջին հանրահավաքին մասնակցած ցուցարարների հետ և բերման ենթարկեցին այդ շարժման մի քանի կողմնակիցների:

Առավել մեծ ցույցեր են տեղի ունեցել Չեխական հանրապետության մայրաքաղաք Պրահայում, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, Բրիտանիայի Բիրմենգամ և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Քալե քաղաքներում: