Ռուսաստանը ԵՄ-ի տարածքում «հիբրիդային պատերազմ» է վարում. Յացենյուկ
Ուկրաինայի նախկին վարչապետ և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Կայացած հանդիպման մասին քաղաքական գործիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Յացենյուկի խոսքով՝ հանդիպման շրջանակներում քննարկվել է Ուկրաինայի հարավում և արևելքում անվտանգության, ինչպես նաև եվրաինտեգրմանն առնչվող առանցքային հարցեր և միջազգային խնդիրներ: Գրում է Gazeta.ru.-ն:
Յացենյուկը գրել է նաև, որ Ռուսաստանը հիբրիդային պաերազմ է վարում ոչ միայն ընդդեմ Ուկրաինայի, այլ նաև ընդհանուր Եվրոպական Միության տարածքում: Ուկրաինացի քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը պատրաստ չէ իրականացնել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և լքել Ուկրաինայի տարածքը: Այդիսկ պատճառով դա կարող է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հանգեցնել:
Ankakh.com
17/8/2016