ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին «հաշված օրեր» են մնացել. Պորոշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i31081-ԵՄ_ի_հետ_առանց_վիզայի_ռեժիմին_հաշված_օրեր_են_մնացել._Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս առանց վիզայի ռեժիմ կսահմանի ուկրաինացիների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2016 14:03 Asia/Tehran
  • ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին «հաշված օրեր» են մնացել. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս առանց վիզայի ռեժիմ կսահմանի ուկրաինացիների համար։

«Ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս ԵՄ-ն որոշում կընդունի, արդեն հաշված շաբաթներ են մնացել մինչ այն, երբ միացյալ Եվրոպան առանց վիզայի իր դռները կբացի ուկրաինացիների համար»,- ասել է նա Խարկով աշխատանքային այցի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս Ուկրաինան հզոր ֆինանսական «բարձիկ» կստանա բարեփոխումների համար՝ ԵՄ տրանշի տեսքով։

shabat.am

19/8/2016