ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին «հաշված օրեր» են մնացել. Պորոշենկո
Օգոստոս 19, 2016 14:03 Asia/Tehran
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին հայտարարել է, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս առանց վիզայի ռեժիմ կսահմանի ուկրաինացիների համար։
«Ես համոզված եմ, որ մոտ ժամանակներս ԵՄ-ն որոշում կընդունի, արդեն հաշված շաբաթներ են մնացել մինչ այն, երբ միացյալ Եվրոպան առանց վիզայի իր դռները կբացի ուկրաինացիների համար»,- ասել է նա Խարկով աշխատանքային այցի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս Ուկրաինան հզոր ֆինանսական «բարձիկ» կստանա բարեփոխումների համար՝ ԵՄ տրանշի տեսքով։
shabat.am
19/8/2016
Պիտակ