Ինտերպոլը տեղեկություն է հավաքել 1 000-ից ավելի՝ ռումբ պատրաստողների մասին
Ինտերպոլը տեղեկություն է հավաքել 1 000-ից ավել պայթուցիկ սարքեր պատրաստողների, նաև միջուկային նյութերի մաքսանենգությամբ զբաղվող տասնյակ անձանց մասին:
TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում միջազգային ոստիկանական կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Էմանուել Ռուն Անվտանգության խորհրդի՝ զանգվածային ոչնչացման զենքի ոչպետական սուբյեկտների ձեռքում հայտնվելը թույլ չտալուն նվիրված նիստում:
«Ինտերպոլը տվյալների բազա է պահում ավելի քան 3 500 դեպքի մասին, որոնց վերաբերյալ տեղեկություն է հավաքվել պաշտպանված ուղիներով: 2010 թվականից Ինտերպոլի միջոցով մանրամասներ են տարածվել 44 կասկածյալի մասին, որոնք կապ ունեն միջուկային նյութերի մաքսանենգության հետ, այդ թվում նրանց մասին, ովքեր դատապարտված են եղել հարստացված ուրանի մաքսանենգության համար»,- նշել է Ռուն:
Նրա խոսքով՝ որոշակի ռումբեր պատրատողներին բնորոշ «ձեռագրերի» մասին տեղեկությունը «ընդգրկվում է տվյալների հատուկ բազայում, որում ներկայումս տեղեկություն է պարունակվում ավելի քան 1000 ռումբ պատրաստողների մասին» :
1in.am