Արևմուտքը կարող է խաղաղապահներ մտցնել Ուկրաինա
Ուկրաինայի անկախության օրվա (նշվում է օգոստոսի 24-ին) նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հանդիպում կունենան «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում՝ սեպտեմբերի սկզբին, գրում է «Независимая Газета»-ն:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հարցը լուծվել է Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հեռախոսային բանակցությունների ընթացքում: Պյոտր Պորոշենկոն այդ հանդիպմանը հրավիրված չէ: Ինչպես նշում է թերթը, Ուկրաինայում ցավագին են ընդունել այդ իրավիճակը:
Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների առաջիկա հանդիպումը շատերը Կիևում ընկալում են որպես Ուկրաինայի՝ ռուսական ազդեցության ուղեծիր փոխանցման պատրաստություն:
Եթե պայմանավորվածությունները, որոնք կարող են ձեռք բերվել Մերկելի, Օլանդի և Պուտինի հանդիպման արդյունքներով, կրկին բախվեն Ուկրաինայի անզիջում դիրքորոշմանը, Արևմուտքը կարող է որոշումների կայացման համար պարտադրման գործիքներ կիրառել, նշել է Ուկրաինական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Բոնդարենկոն:
«Եթե ծայրահեղականները գլուխ բարձրացնեն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների կատարումը խախտելու համար, խաղաղարար ուժեր կարող են մտցվել Ուկրաինայի ողջ տարածք: Կարգ հաստատելու համար ոչ միայն Դոնբասում»,- ասել է Բոնդարենկոն:
tert.am/
25/8/2016/