Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i32845-Լեռնային_Ղարաբաղի_հարցը_կքննարկվի_ԵԱՀԿ_արտգործնախարարների_հանդիպմանը
ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում ծրագրվում է քննարկել հրատապ օրակարգի բոլոր հիմնական հարցերը՝ հայտնել է հանդիպման ղեկավար, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2016 17:24 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի  հարցը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում ծրագրվում է քննարկել հրատապ օրակարգի բոլոր հիմնական հարցերը՝ հայտնել է հանդիպման ղեկավար, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերրի 1-ին՝ Պոտսդամում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ մամլո ծառայությանը։

«Ներկայիս՝ ճգնաժամերով տոգորված աշխարհում ԵԱՀԿ դերը հավանաբար ավելի քան երբևէ կարևոր է այն ամենում, որոնք վերաբերում են ճգնաժամային կառավարմանը Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում, ինչպես նաև խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում»,- հայտարարել է նախարարը։

1in.am