Եվրահանձնաժողովը 14 նախագիծ է ընտրել ռուսական գազից անկախանալու համար. Der Spiegel
https://parstoday.ir/hy/news/world-i3334-Եվրահանձնաժողովը_14_նախագիծ_է_ընտրել_ռուսական_գազից_անկախանալու_համար._der_spiegel
Եվրահանձնաժողովը 14 առաջնահերթ ծրագիր է ընտրել գազամատակարարման ոլորտում, որոնց զարգացումը կօգնի հաղթահարել ռուսական մատակարարումներից կախվածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 14:43 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովը 14 նախագիծ է ընտրել ռուսական գազից անկախանալու համար. Der Spiegel

Եվրահանձնաժողովը 14 առաջնահերթ ծրագիր է ընտրել գազամատակարարման ոլորտում, որոնց զարգացումը կօգնի հաղթահարել ռուսական մատակարարումներից կախվածությունը:

Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է գերմանական Der Spiegel թերթի կայքը՝ վկայակոչելով գերատեսչությունում աղբյուրի:

Խոսքն ընդհանուր ենթակառուցվածքի կենտրոնական նախագծերի զարգացման մասին է, որոնց միջոցով «շուտով ԵՄ ցանկացած պետություն կկարողանա գազ ստանալ շատ երկրներից», ասված է հոդվածում:

Այդ նախաձեռնությունը կներկայացվի չորեքշաբթի օրն էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեի կողմից:

Եվրահանձնաժողովի առաջնահերթ նախագծերի թվում են Խորվաթիայում հեղուկ բնական գազի տերմինալի կառուցումը, այդ թվում՝ Հունգարիայի ուղղությամբ գազամուղի կառուցումը, մի քանի խողովակաշարերի կառուցում, որոնք ավելի լավ կմիացնեն Ֆինլանդիան և Բալթյան երկրները ԵՄ մյուս մասի գազային ցանցի հետ, ինչպես նաև Ռումինիայում, Բուլղարիայում և Հունաստանում խողովակաշարերի ցանցի ընդլայնումը: Դրանց իրականացման համար Եվրամիությունը պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնի։