ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս շաբաթ կմեկնի Թուրքիա. աղբյուր
Սեպտեմբեր 06, 2016 11:13 Asia/Tehran
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը սեպտեմբերի 8-9-ին կայցելի Թուրքիա:
Այս մասին թերթին հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Ընդգծվում է, որ դա կլինի հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցը Թուրքիա: Սթոլթենբերգի այցի մանրամասները չեն հաղորդվել:
1in.am
Պիտակ