Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանից գնացք է ժամանել Աֆղանստան
Սեպտեմբեր 07, 2016 16:03 Asia/Tehran
Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանից գնացք է եկել աֆղանական Հայրատոն քաղաք:
Այն 12 օր ընթացել է Չինաստանի արեւելքում գտնվող Նյանտուն քաղաքից:
Ապրանքատար գնացքը, որը հիմնականում սարքավորումներ է տեղափոխել, անցել է Ղազախստանի եւ Ուզբեկստանի տարածքով, հայտնում է BBC-ն: Նրա ուղու վրա է եղել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն, ինչպես նաեւ ուզբեկական Սամարղանդ եւ Բուխարա քաղաքները:
Գնացքը հետ` Չինաստան կտանի աֆղանական տարբեր ապրանքներ, օրինակ` չրեր, քրքում եւ մարմար:
News.am
Պիտակ