ՌԴ-ի, Բելառուսի եւ Հայաստանի հետաքննչական կոմիտեների ղեկավարները կակտիվացնեն համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i34072-ՌԴ_ի_Բելառուսի_եւ_Հայաստանի_հետաքննչական_կոմիտեների_ղեկավարները_կակտիվացնեն_համագործակցությունը
Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետաքննչական կոմիտեների ղեկավարները սեպտեմբերի 9-ին Մինսկում հայտարարություն են ստորագրել միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2016 15:44 Asia/Tehran
  • ՌԴ-ի, Բելառուսի եւ Հայաստանի հետաքննչական կոմիտեների ղեկավարները կակտիվացնեն համագործակցությունը

Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետաքննչական կոմիտեների ղեկավարները սեպտեմբերի 9-ին Մինսկում հայտարարություն են ստորագրել միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Հայաստանի եւ Ռուսաստանի հետաքննչական կոմիտեների ղեկավարներ Աղվան Հովսեփյանը եւ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել են Մինսկ՝ մասնակցելու բելառուս քննիչների մասնագիտական տոնի առթիվ անցկացվող հանդիսավոր միջոցառումներին: 

«Այս պահից նոր Էջ Է բացված Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետաքննչական կոմիտեների հարաբերություններում»,-հայտարարել Է Բելառուսի ՀԿ-ի նախագահ Իվան Նոսկեւիչը: Ռուսաստանի ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նշել Է, որ «ձեռք բերված փորձը խոսում Է այն մասին, որ մենք ունենք հիանալի մասնագետներ, որոնք, փոխգործակցելով, կարող են լուծել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ընդհանուր խնդիրները:

Սեպտեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում նշվում են քաղաքացիների ու պետությունների համար այն բացասական հետեւանքները, որոնք իրենց հետ բերում են հատկապես կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի, թմրանյութերի անօրինական շրջանառության ոլորտում կատարվող հանցագործությունները:

Համատեղ հայտարարության մեջ ընդգծվում Է, որ, չնայած միջազգային սերտ կոոպերացմանը, զգալի ռեզերվներ կան միջգերատեսչական գործակցությունն ակտիվացնելու համար: 

Հետաքննչական կոմիտեների ղեկավարները հայտարարել են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու խնդրանքների կատարման օպերատիվության բարձրացմանն ուղղված համատեղ գործողություններն ակտիվացնելու վճռականության մասին:Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետաքննչական կոմիտեների ղեկավարները նաեւ հայտարարել են, որ ՀԿ ղեկավարների խորհրդի ստեղծումը կծառայի ԱՊՀ-ի մասնակից պետությունների շահերին եւ ծանրակշիռ ավանդ կներդնի հանցագործությունների դեմ մղվող պայքարում:

Armenpress.am