Սեուլը խոստացել է «երկրի երեսից ջնջել Փհենյանը»
https://parstoday.ir/hy/news/world-i34261-Սեուլը_խոստացել_է_երկրի_երեսից_ջնջել_Փհենյանը
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը «զանգվածային վրեժխնդրության» պլան է մշակել, եթե ԿԺԴՀ-ն փորձի գրոհել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 08:20 Asia/Tehran
  • Սեուլը խոստացել է «երկրի երեսից ջնջել Փհենյանը»

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը «զանգվածային վրեժխնդրության» պլան է մշակել, եթե ԿԺԴՀ-ն փորձի գրոհել։

Հարավային Կորեայի զինվորականներն ընդգծել են, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են «ամբողջությամբ երկրի երեսից ջնջել Փհենյանի որոշակի շրջաններ»։

Կորեայի Հանրապետության ՊՆ-ի աղբյուրները հայտնել են, որ երկրի ՊՆ-ն «զանգվածային պատժի եւ վրեժխնդրության կորեական պլան» են ստեղծել (KMPR:Korea Massive Punishment & Retaliation)։

Այդ պլանի բովանդակության մասին ՊՆ-ն սեպտեմբերի 9-ին հայտնել է Հարավային Կորեայի խորհրդարանին։ «Գործողությունների այդ պլանը պետք է դիտարկել որպես հարվածների հավաքածու, որոնք կհանգեցնեն Փհենյանի որոշակի շրջանների ոչնչացման։ ԿԺԴՀ-ի ամբողջ մայրաքաղաքը բաղկացած է մի քանի շրջանների։ Եթե տեղեկություն ստացվի միջուկային հարվածի մասին, Փհենյանի բոլոր շրջանները, որտեղ թեկուզ տեսականորեն կարող է թաքնվել ղեկավարությունը, ավերիչ հարվածներ կհասցվեն»,-հայտել է հարավկորեական մամուլի աղբյուրը։

News.am