Շտայնմայերը կայցելի Ուկրաինայի արևելք
https://parstoday.ir/hy/news/world-i34702-Շտայնմայերը_կայցելի_Ուկրաինայի_արևելք
Գերմանիաի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 14-15-ը Ուկրաինա այցի ընթացքում մտադիր է այցելել երկրի արևելյան շրջաններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 16:17 Asia/Tehran
  • Շտայնմայերը կայցելի Ուկրաինայի արևելք

Գերմանիաի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սեպտեմբերի 14-15-ը Ուկրաինա այցի ընթացքում մտադիր է այցելել երկրի արևելյան շրջաններ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Վաղը առավոտյան նա ծրագրում է ուղևորվել Կրամատորսկ (Դոնեցկ)»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զավսան Շեբլին։

Նշվում է, որ սկզբում նա կայցելի Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։

Ավելի վաղ Շտայնմայերը հայտարարել էր, որ Դոնբասում կարելի է պայմանավորվել առանց նախապայմանների կրակի դադարեցման կայուն ռեժիմի մասին։

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Ժան-Մարկ Էրոն այսօր կժամանեն Կիև։

1in.am