Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները Դոնբաս են ժամանել
https://parstoday.ir/hy/news/world-i34762-Գերմանիայի_եւ_Ֆրանսիայի_ԱԳ_նախարարները_Դոնբաս_են_ժամանել
Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոն եւ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ժամանել են Դոնբաս, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2016 12:48 Asia/Tehran
  • Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները Դոնբաս են ժամանել

Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Մարկ Էյրոն եւ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ժամանել են Դոնբաս, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

Դիվանագետները նախ Սլավյանսկ են այցելել: Նրանք նախատեսում են այցելել նաեւ Կրամատորսկ: Նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ դիտորդների հետ, կզննեն Սլավյանսկի ավերված կամուրջը եւ կայցելեն մարզի հոգեբուժական հիվանդանոց, որը գտնվում է Սեմյոնովկա գյուղում:

Այցի ընթացքում նրանց ուղեկցում են Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը եւ Ռադայի նախագահի տեղակալ, Դոնբասի հակամարտության կարգավորման հարցով Եռակողմ շփման խմբի հումանիտար հարցերով աշխատանքային ենթախմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն:

News.am