Կիևում գտնվող ՌԴ դեսպանատան մոտ ուժեղ հսկողություն է սահմանվել
Սեպտեմբեր 18, 2016 14:49 Asia/Tehran
Ուկրաինայում ուժեղացվել է հսկողությունը ՌԴ դեսպանատան մոտ, որը գտնվում է քաղաք Կիևում: Նշվում է, որ այդտեղ տեղակայված է Պետդումայի պատգամավորների ընտրության ընտրատեղամաս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանն ու ոստիկանության տարածած հայտարարությանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սովորաբար, հսկողություն իրականացնում է ազգային գվարդիան, սակայն այս պարագայում մասնակցում է նաև Կիևի ոստիկանությունը:
Դեսպանատան անվտանգությունն ապահովում է մոտ 30 ոստիկան, ինչպես նաև պարեկապահակային գնդի անդամները:
Նշվում է, որ անվտանգային նման աշխատանքները տարվում են կապված սեպտեմբերի 17-ին ՌԴ դեսպանատան վրա իրականացված հարձակման հետ կապված:
18/9/2016
Պիտակ