Սոմալիում մահապարտը գեներալի է սպանել
https://parstoday.ir/hy/news/world-i35209-Սոմալիում_մահապարտը_գեներալի_է_սպանել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի հետեւանքով բանակի գեներալ եւ նրա մի քանի թիկնապահներ են զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2016 22:07 Asia/Tehran
  • Սոմալիում մահապարտը գեներալի է սպանել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի հետեւանքով բանակի գեներալ եւ նրա մի քանի թիկնապահներ են զոհվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հաղորդվում է, որ մահապարտն ականապատ ավտոմեքենան ուղղել է գեներալ Մոհամմեդ Ջիմալ Գուբաալի ավտոշարասյան ուղղությամբ: Հարձակումը տեղի է ունեցել երկրի պաշտպանության նախարարության շենքից ոչ հեռու:

Բարձրաստիճան զինվորականի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» խմբավորումը:

News.am