Ցույցեր Կոնգոյում. զոհեր կան
https://parstoday.ir/hy/news/world-i35353-Ցույցեր_Կոնգոյում._զոհեր_կան
Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2016 18:06 Asia/Tehran
  • Ցույցեր Կոնգոյում. զոհեր կան

Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:

Զոհերից 5-ը ցուցարարներ են, 3-ը՝ ոստիկաններ: Իրավապահներից երկուսին ցուցարարներն այրել են: Միաժամանակ, AFP-ն հաղորդում է 17 զոհի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի նախագահ Ջոզեֆ Կաբիլայի դեմ անցկացվող ակցիայի ժամանակ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Ընդդիմությունը հայտարարում է, որ Կաբիլան ցանկանում է հետաձգել նոյեմբերին նախանշված ընտրությունները՝ իր լիազորությունների ժամկետը երկարացնելու համար:

Ցույցեր են անցկացվում Կոնգոյի բազմաթիվ քաղաքներում՝ չնայած իշխանությունները հերքում են ընդդիմության պնդումները:

News.am