Թերեզա Մեյը ՄԱԿ-ին կոչ է արել պայքարել ժամանակակից ստրկության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i35476-Թերեզա_Մեյը_ՄԱԿ_ին_կոչ_է_արել_պայքարել_ժամանակակից_ստրկության_դեմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի ակտիվորեն պայքարել ժամանակակից ստրկության խնդրի դեմ՝ նշելով, որ ողջ աշխարհում շուրջ 45 մլն մարդ դրա զոհն են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2016 15:38 Asia/Tehran
  • Թերեզա Մեյը ՄԱԿ-ին կոչ է արել պայքարել ժամանակակից ստրկության դեմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի ակտիվորեն պայքարել ժամանակակից ստրկության խնդրի դեմ՝ նշելով, որ ողջ աշխարհում շուրջ 45 մլն մարդ դրա զոհն են։

«Ես վճռականորեն մտադիր եմ ակտիվացնել ժամանակակից աշխարհում ստրկությունն արմատախիլ անելուն ուղղված միջազգային գործողությունները»,- ասել է Մեյը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Մեյն այդ ուղղությամբ ավելի արդյունավետ միջազգային համագործակցության և նման հանցագործությունների դեմ պայքարի համար օրենսդրական նորմերի խստացման կոչ է արել։

Մեծ Բրիտանիան մտադիր է 33 մլն ֆունտ ստերլինգ հատկացնել բարձր ռիսկով երկրներում ստրկության դեմ պայքարի վրա։

Մեծ Բրիտանիայում վարչապետի նախագահությամբ ստեղծվել է այդ խնդրով աշխատանքային խումբ։

1in.am