Ֆիդել Կաստրոն և Սինձո Աբեն կոչ են արել ոչնչացնել միջուկային զինանոցը
https://parstoday.ir/hy/news/world-i35902-Ֆիդել_Կաստրոն_և_Սինձո_Աբեն_կոչ_են_արել_ոչնչացնել_միջուկային_զինանոցը
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաշխարհային հանրությանը կոչ են արել «ամրապնդել միջուկային զենքի ոչնչացմանն ու խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը»: Այս մասին հայտնում է Granma թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2016 15:50 Asia/Tehran
  • Ֆիդել Կաստրոն և Սինձո Աբեն կոչ են արել ոչնչացնել միջուկային զինանոցը

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաշխարհային հանրությանը կոչ են արել «ամրապնդել միջուկային զենքի ոչնչացմանն ու խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը»: Այս մասին հայտնում է Granma թերթը:

Կուբացի 90-ամյա քաղաքական գործիչը Հավանայում հանդիպել է Ճապոնիայի ղեկավարի հետ, որը կղզում է պաշտոնական այցով: Զրուցակիցները քննարկել են «բարդ մթնոլորտն աշխարհում և դրան սպասող վտանգները»:

«Անկեղծ երկխոսության ընթացքում» Կաստրոն և Աբեն նաև ընդգծել են «երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերը, որոնք շարունակվում են զարգանալ»:

1in.am