Հարձակում Կոնգոյի օդանավակայանի վրա. կա ավելի քան 40 զոհ
Սեպտեմբեր 24, 2016 08:35 Asia/Tehran
Կոնգոյի Կանանգա քաղաքի օդանավակայանի վրա ցեղի առաջնորդի կողմնակիցների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Մեր տեղեկություններով՝ անվտանգության ուժերի կողմից կա 7 զոհ, հարձակվողների կողմից՝ մոտ 40»,- հայտնել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը:
Նշվում է, որ Կանանգայում անկարգությունները սկսվել են հինգշաբթի՝ այն բանից հետո, երբ ցեղի առաջնորդի կողմնակիցները տեղի օդանավակայանի շրջանում հարձակվել են անվտանգության ուժերի վրա:
Ներկայումս ընդհարումն ավարտվել է՝ հայտնել է Կոնգոյի կառավարության ներկայացուցիչը:
1in.am
Պիտակ