Ալիեւի ակնարկները. Արեւմուտքը մեզ համար օրենք չէ
https://parstoday.ir/hy/news/world-i36460-Ալիեւի_ակնարկները._Արեւմուտքը_մեզ_համար_օրենք_չէ
Երբ արտասահմանից որեւէ մեկը ցանկանում է մեզ ինչ-որ բան թելադրել, թող երկու անգամ մտածի: Նախօրեին Սումգայիթում այսպիսի մշուշոտ անհասցե ակնարկներով է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է contact.az-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 10:19 Asia/Tehran
  • Ալիեւի ակնարկները. Արեւմուտքը մեզ համար օրենք չէ

Երբ արտասահմանից որեւէ մեկը ցանկանում է մեզ ինչ-որ բան թելադրել, թող երկու անգամ մտածի: Նախօրեին Սումգայիթում այսպիսի մշուշոտ անհասցե ակնարկներով է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է contact.az-ը:

«Մենք ոչ մեկի հետ թելադրանքի լեզվով չենք խոսում եւ ոչ մեկից կախված չենք: Մենք մեր հույսը միայն սեփական ուժերի վրա ենք դնում, ոչ մեկից կախված չենք ո՛չ քաղաքականապես, ո՛չ ֆինանսապես, եւ ինքներս ենք որոշում մեր ազատությունը»,- հայտարարել է Ալիեւ կրտսերը:

Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «իր պատմության ընթացքում երբեք այնքան ուժեղ, ազատ եւ անկախ չի եղել, ինչպես հիմա: Ներկայիս ժամանակաշրջանը իրավամբ անկախության ժամանակաշրջան է: Մենք ոչ մեկից կախված չենք, հաստատուն քայլերով առաջ ենք ընթանում, իսկ հեռանկարները անչափ բացահայտ եւ հստակ են: Հասարակության մեջ տարաձայնություններ չկան զարգացման վերաբերյալ, եւ երեկվա հանրաքվեն դա եւս մեկ անգամ ապացուցեց»:

Հրապարակման մեկնաբանություններն առավել քան ակնհայտ վկայում են Ալիեւների գերդաստանին հասարակության «աջակցության» մասին: Դրանցից մեկը՝ «Ահա, թե ումից են պետական պաշտոնյաները սովորում անաստվածորեն ստել»:

Նշենք, որ Ալիեւի ակնարկները հասցեագրված են Արեւմուտքին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին եւ եվրոպական կառույցներին, որոնք վերջին շրջանում ակտիվորեն զբաղված են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով:

News.am