ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով համագործակցությունը ՌԴ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i36556-ԱՄՆ_ն_պատրաստվում_է_կասեցնել_Սիրիայի_հարցով_համագործակցությունը_ՌԴ_ի_հետ
ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2016 06:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով համագործակցությունը ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ինչպես փոխանցում է  "Արմենպրես"-ը, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը: Ընդգծվում է, որ հայտարարությամբ ենթադրվում է կասեցնել համատեղ գործադիր կենտրոնի աշխատանքը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլերը կիրականացվեն, եթե Ռուսաստանը չկասեցնի սիրիական բանակի գրոհը Հալեպի ուղղությամբ:  

Armenpress.am