Քերին հավանական է համարում Սիրիայում նախագահական ընտրություններին Ասադի մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i36799-Քերին_հավանական_է_համարում_Սիրիայում_նախագահական_ընտրություններին_Ասադի_մասնակցությունը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է առաջադրվել նախագահական հաջորդ ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2016 06:11 Asia/Tehran
  • Քերին հավանական է համարում Սիրիայում նախագահական ընտրություններին Ասադի մասնակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է առաջադրվել նախագահական հաջորդ ընտրություններում:

Այդ մասին հաղորդում է  The New York Times-ը՝ հղում անելով հանդիպումից ունեցած ձայնագրությանը:

Ըստ պարբերականի տվյալների՝ հանդիպման մասնակիցները ապշել են, երբ Քերին հայտարարել է, որ սիրիացիները պետք է գնան այն ընտրություններին, որոնց կմասնակցի Ասադը: Քերին նաև հավելել է, որ նման ընտրությունները կանցկացվեն խիստ հսկողությամբ:

Ներկաները չեն աջակցել նման նախաձեռնությանը:

Պարբերականը նշում է, որ ձայնագրության իսկությունը հաստատել է հանդիպման մի քանի մասնակից: Նաև նշվում է, որ Քերիի նման դիրքորոշումը չի համապատասխանում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը:

Tert.am