Հայտնաբերել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարանձավը
https://parstoday.ir/hy/news/world-i36832-Հայտնաբերել_է_աշխարհի_ամենախորը_ստորջրյա_քարանձավը
Լեհ հետազոտողների խումբը Չեխիայի Գրանիցե քաղաքի մոտակայքում հայտնաբերել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարանձավը, հայտնում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2016 09:11 Asia/Tehran
  • Հայտնաբերել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարանձավը

Լեհ հետազոտողների խումբը Չեխիայի Գրանիցե քաղաքի մոտակայքում հայտնաբերել է աշխարհի ամենախորը ստորջրյա քարանձավը, հայտնում է Associated Press-ը:

Հետազոտող Քշիշտոֆ Ստարնավսկին պատմել է, որ իրեն զգում է ինչպես «20-րդ դարի Կոլումբոսը»:

Ստարնավսկին քարանձավի ուսումնասիրությունը սկսել էր 1998-ին: Նա սուզվում էր 200 մ խորության վրա գտնվող նեղ անցքը: Դրանից հետո նա քարանձավը սկսել էր ուսումնասիրել ռոբոտի միջոցով:

Հետազոտողը նշում է, որ քարանձավներում դայվինգը բարդ խնդիր է, քանի որ ջուրը  կեղտոտ է եւ սառը ( 7 աստիճան), ինչպես նաեւ այն հանքային տարրեր է պարունակում, որը վնասում է սարքավորումները:

News.am