Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը կարևոր հարց է Վրաստանի ապագայի համար. ՆԱՏՕ
https://parstoday.ir/hy/news/world-i36835-Սևծովյան_տարածաշրջանի_անվտանգությունը_կարևոր_հարց_է_Վրաստանի_ապագայի_համար._ՆԱՏՕ
Georgia Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն «Սևծովյան տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2016 10:17 Asia/Tehran
  • Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը կարևոր հարց է Վրաստանի ապագայի համար. ՆԱՏՕ

Georgia Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն «Սևծովյան տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում:

«Այսօր մենք փորձագետների հետ քննարկել ենք ՆԱՏՕ-ի ու նրա դաշնակիցների, ինչպես նաև, բնականաբար, Վրաստանի համար Սև ծովի տարածաշրջանի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անվտանգության ճարտարապետության մաս։

Մենք հնարավորություն ունենք այդ գործընթացում քննարկել Վրաստանի հնարավորությունները, թե ինչ ներդրում կարող է ունենալ այդ երկիրը։ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը մնում է ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, տարածաշրջանը հատկապես կարևոր է Եվրոպայի համար, եվրաատլանտյան հասարակության համար։

Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը կարևոր հարց է Վրաստանի ապագայի համար»,- հայտարարել է նա։

1in.am