Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը
Հոկտեմբեր 01, 2016 10:28 Asia/Tehran
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ու պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը ԱՄՆ պետքարտուղարն է։
Կողմերը քննարկել են առաջին հերթին Հալեպում տիրող իրավիճակը, Սիրիայում հրադադարի, ինչպես նաև Սիրիայում հումանիտար օգնության հատկացման հարցը։
Կողմերը քննարկել են այն միջոցները, որոնց կարելի է ձեռնարկել մոտ ապագայում։
1in.am
Պիտակ