Բելառուսը բարձրացնում է ռուսական նավթը Եվրոպա տարանցելու համար վճարը
https://parstoday.ir/hy/news/world-i36892-Բելառուսը_բարձրացնում_է_ռուսական_նավթը_Եվրոպա_տարանցելու_համար_վճարը
Բելառուսը հոկտեմբերի 11-ից 50 տոկոսով կբարձրացնի իր տարածքով նավթամուղների միջոցով նավթի տարանցման համար վճարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2016 18:26 Asia/Tehran
  • Բելառուսը բարձրացնում է ռուսական նավթը Եվրոպա տարանցելու համար վճարը

Բելառուսը հոկտեմբերի 11-ից 50 տոկոսով կբարձրացնի իր տարածքով նավթամուղների միջոցով նավթի տարանցման համար վճարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, համապատասխան որոշման մեջ խոսվում է «Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» և «Պոլոցկտրանսնեֆտ Դրուժբա» ձեռնարկություններին պատկանող նավթամուղների ցանցի մասին:

Որոշումը հիմնականում առնչվում է Ռուսաստանից Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարիա և Ուկրաինա ուղղվող նավթամուղերին:

Ունեչա-Ադամովա ուղղությամբ տարանցման գինը կաճի գրեթե կրկնակի` մեկ տոննա նավթի դիմաց 267 ռուսական ռուբլուց բարձրանալով 400-ի, իսկ Ունեչա-Բրոդի ուղղությամբ գինը 114 ռուբլուց կդառնա 172 ռուբլի:

Բելառուսի տարածքով անցնում են «Դրուժբա» մագիստրալային նավթամուղի հյուսիսային և հարավային ճյուղերը, որոնցից յուրաքանչյուրի համար պատասխանատու են համապատասխանաբար «Պոլոցկտրանսնեֆտ»-ը և «Գոմելտրանսնեֆտ»-ը:

Armenpress.am