Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրայում անվանել է երկերեսանի
https://parstoday.ir/hy/news/world-i36946-Էրդողանը_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_Սիրայում_անվանել_է_երկերեսանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում՝ այն անվանելով երկերեսանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2016 08:43 Asia/Tehran
  • Էրդողանը ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրայում անվանել է երկերեսանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում՝ այն անվանելով երկերեսանի:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ը Սիրիայում վարում երկերեսանի քաղաքականություն: ԱՄՆ ղեկավարության մի մասը գործում է ահաբեկիչների հետ, մյուս մասը վարում է քաղաքականություն, որը հաշվի է առնում մեր մտահոգությունը (սիրիական քրդերի ուժերի հետ համագործակցության առիթով): Ես հավատում եմ, որ մոտակա ժամանակներում ԱՄՆ-ը մեր հարաբերությունները կդնի պատշաճ մակարդակի վրա»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ:

Նա նաև քննադատել է ԱՄՆ-ի Կոնգրեսին այն օրենքի ընդունման համար, որը թույլ է տալիս 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին Սաուդյան Արաբիային դատի տալ:

«Դա անհաջող որոշում է, այն հակասում է հանցագործության համար անձնական պատասխանատվության սկզբունքին: Մենք սպասում ենք, որ այդ սխալ որոշումը կչեղարկվի հնարավորինս շուտ»,- ասել է նա:

1in.am