Մոգերինին եւ Լավրովը քննարկել են Հալեպի ճգնաժամը շտապ կարգավորելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i37153-Մոգերինին_եւ_Լավրովը_քննարկել_են_Հալեպի_ճգնաժամը_շտապ_կարգավորելու_անհրաժեշտությունը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են սիրիական Հալեպում հումանիտար ողբերգության շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 07:23 Asia/Tehran
  • Մոգերինին եւ Լավրովը քննարկել են Հալեպի ճգնաժամը շտապ կարգավորելու անհրաժեշտությունը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են սիրիական Հալեպում հումանիտար ողբերգության շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 3-ին տարածվել Է Բրյուսելում:

«Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Մոգերինին նախարար Լավրովի հետ քննարկել Է շտապ կարգով գործելու անհրաժեշտություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Հալեպում սաստկացող հումանիտար ողբերգության դեմ»,- նշվում Է դրանում:  

Նրանք նաեւ քննարկել են ԵՄ-ի հումանիտար նախաձեռնությունը Սիրիայում: «Նրանք համաձայնեցին, որ հնարավոր ամեն ինչ արվելու Է այդ հումանիտար նախաձեռնության իրականացման համար»,- ընդգծվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am