ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան չորեքշաբթի կհանդիպեն Սիրիայի հարցով
Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի կհանդիպեն Սիրիայում հակամարտության քաղաքական լուծում մշակելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստանի հետ երկկողմ շփումները Սիրիայում հակամարտության հարցով: ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանելով այդ որոշումը՝ ափսոսանք և հիասթափություն են հայտնել:
«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դամասկոսում բաղձալի իշխանափոխության հասնելու ձգտման մեջ Վաշինգտոնը պատրաստ է «գործարք կնքել սատանայի հետ»՝ դաշինքի գնալ հայտնի ահաբեկիչների հետ, որոնք երազում են պատմությունը հետ շրջել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ:
1in.am