ՆԱՏՕ-ն Սիրիայում եւ Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին
ՆԱՏՕ-ն Սիրիայում եւ Իրաքում չի մասնակցի ցամաքային գործողություններին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Աֆղանստանի օգնության հարցով դոնորների կոնֆերանսին ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՆԱՏՕ-ն չի մասնակցի ցամաքային օպերացիաներին: Մենք օժանդակում ենք սպաների պատրաստմանը Իրաքի բանակի համար եւ մոտ ժամանակներս Սիրիայում գործողությունների համար AWACS (հեռավոր ռադիոտեղորոշման հայտնաբերման) ինքնաթիռներ կուղարկենք»,- ասել է նա:
Խոսելով Աֆղանստանում Դաշինքի գործողությունների մասին՝ Ստոլթենբերգն ընդգծել է, որ այսօր ՆԱՏՕ-ն առավել կարեւոր է համարում Քաբուլին աջակցելը երկրի անվտանգությունը ինքնուրույն ապահովելու հարցում:
Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է ՆԱՏՕ-ի ոչ մեծ առաքելություն՝ «Վճռական աջակցություն» անվամբ, մոտ 14 հազար մարդ կազմով, որոնք զբաղվում են Աֆղանստանի բանակին օպերացիաների պլանավորման, թիկունքի սնուցման հարցում օգնելով, նաեւ ապահովում է հետախուզական տեղեկություններով:
News.am