Դավութօղլուն մեկնում է Կիեւ մասնակցելու Ղրիմի գծով բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/world-i3742-Դավութօղլուն_մեկնում_է_Կիեւ_մասնակցելու_Ղրիմի_գծով_բանակցություններին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փետրվարի 15-ին կայցելի Ուկրաինա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2016 06:36 Asia/Tehran
  • Դավութօղլուն մեկնում է Կիեւ մասնակցելու Ղրիմի գծով բանակցություններին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փետրվարի 15-ին կայցելի Ուկրաինա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Երկուշաբթի ես ընդունում եմ պաշտոնական այցով ժամանող Թուրքիայի վարչապետին», -ասել է նա: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է Թուրքիային հրավիրել Ղրիմի գծով բանակցություններին: