Երկրի վրա ինչպես է հայտնվել ոսկին. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i37645-Երկրի_վրա_ինչպես_է_հայտնվել_ոսկին._գիտնականներ
Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի (Ճապոնիա) գիտնականները պարզել են, որ թանկարժեք մետաղների բարձր մակարդակը Երկրի ընդերքում կապված է լայնածավալ մոլորակային ազդեցության հետ: Այս մասին հայտնում է Phys.org լրատվական պորտալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 10:20 Asia/Tehran
  • Երկրի վրա ինչպես է հայտնվել ոսկին. գիտնականներ

Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի (Ճապոնիա) գիտնականները պարզել են, որ թանկարժեք մետաղների բարձր մակարդակը Երկրի ընդերքում կապված է լայնածավալ մոլորակային ազդեցության հետ: Այս մասին հայտնում է Phys.org լրատվական պորտալը:

Ուսումնասիրության ընթացքում համեմատվել են թանկարժեք մետաղների (ոսկու և պլատինի) պահուստների տվյալները Երկրի, Լուսնի և Մարսի վրա: Մոդելավորումը ցույց է տվել, որ Երկիրը դրանք կուտակել է ոչ թե երկար ժամանակի ընթացքում տիեզերքից մեծաթիվ հարվածների ազդեցությամբ, ինչպես համարվում էր նախկինում, այլ ստացել է մեր մոլորակի վրա մեկ խոշորամասշտաբ ազդեցության արդյունքում, ընդ որում՝ նախքան ընդերքի ձևավորումը:

Հետազոտողների հաշվարկներով՝ միակ խոշորամասշտաբ ազդեցությունը Երկիրը թանկարժեք մետաղներով հարստացրել է մոտ 4,45 մլրդ տարի առաջ: Դա ստիպում է փոխել մեր մոլորակի ձևավորման վարկածի հայացքը:

1in.am