Ռուսաստանը մտադիր Է մշտական ռազմածովային բազա տեղակայել սիրիական Տարտուսում
https://parstoday.ir/hy/news/world-i37933-Ռուսաստանը_մտադիր_Է_մշտական_ռազմածովային_բազա_տեղակայել_սիրիական_Տարտուսում
Ռուսաստանը պլանավորում Է Սիրիայի Տարտուս քաղաքում ռազմածովային ռազմակայան տեղակայել մշտական հիման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 11:14 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտադիր Է մշտական ռազմածովային բազա տեղակայել սիրիական Տարտուսում

Ռուսաստանը պլանավորում Է Սիրիայի Տարտուս քաղաքում ռազմածովային ռազմակայան տեղակայել մշտական հիման վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Սիրիայում մենք մշտական հիման վրա ռազմածովային ռազմակայան կունենանք Տարտուսում: Համապատասխան փաստաթղթերը պատրաստված են, դրանք կանցնեն միջգերատեսչական համաձայնության ընթացակարգեր: Պատրաստվածության աստիճանը բավականին բարձր Է, եւ մենք հույս ունենք, որ շուտով ձեզ խնդրելու ենք վավերացնել այդ փաստաթղթերը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am