Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/world-i38119-Տարածաշրջանային_այցի_շրջանակներում_ԵԱՀԿ_ՄԽ_համանախագահները_կայցելեն_Լեռնային_Ղարաբաղ
Տարածաշրջանային առաջիկա այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են լինել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին NEWS.am–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 11, 2016 18:43 Asia/Tehran
  • Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ

Տարածաշրջանային առաջիկա այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են լինել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին NEWS.am–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան այս ամիս։ Նրանք կհանդիպեն նախագահների հետ եւ կայցելեն Լեռնային Ղարաբաղ։ «Դա Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում սկսածը ավարտին հասցնելու եւ կարգավորման բաղադրիչների քննարկումը շարունակելու հնարավորություն է»,– ասել է դիվանագետը։

Անդրադառնալով հարցին, թե մտադիր են արդյոք համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել հանդիպում կազմակերպել, եւ հայտնի են այդ հանդիպման մոտավոր տեղն ու ժամկետները, Ուորլիքը պատասխանեց. «Մենք հույս ունենք, որ նախագահները առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպում կունենան, թեպետ այս անգամ դեռեւս օր կամ պայմանավորված վայր չկա»։

News.am