Կոնգոյում լարվածությունը պահպանվում է
https://parstoday.ir/hy/news/world-i38155-Կոնգոյում_լարվածությունը_պահպանվում_է
Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջեւ լարվածությունը պահպանվում է՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 06:43 Asia/Tehran
  • Կոնգոյում լարվածությունը պահպանվում է

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության միջեւ լարվածությունը պահպանվում է՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների համար կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է Կոնգոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մաման Սամբո Սիդիկուն:

Նրա խոսքով՝ ընդդիմությանը առաջնորդները պահանջում են, որպեսզի նախագահ Ժոզեֆ Կաբիլան 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հեռանա պաշտոնից: Նրանք հայտարարել են, որ հոկտեմբերի 19-ին հերթական ցույցն է անցկացվելու:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է սեպտեմբերի 19-ին եւ 20-ին ընդդիմության կազմակերպած ցույցերի ընթացքում բռնության դեպքերի մասին, որոնց ընթացքում 49 քաղաքացիական անձ եւ 4 ոստիկան էր զոհվել, 140 քաղաքացիական անձ վիրավորվել էր, ավելի քան 100 մարդ էլ՝ ձերբակալվել:

Հատուկ ներկայացուցիչը կրկին դիմել է քաղաքական առաջնորդներին եւ նրանց կողմնակիցներին՝ կոչ անելով զերծ մնալ բռնության ցանկացած նոր դրսեւորումներից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը:

News.am